«Մարտի 1»-ի գործով Գևորգ Կոստանյանը կանչվել է ՀՔԾ

547
Գևորգ Կոստանյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով կանչվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից։

Վերջինիս փոխանցմամբ` Կոստանյանը հայտնել է, որ գտնվում է արտերկրում եւ ՀՀ կվերադառնա առաջիկա 15-20 օրվա ընթացքում: Թե ինչ կարգավիճակով է Կոստանյանը կանչվել, ՀՔԾ-ն այս պահին չի մանրամասնում։

Մեկնաբանել հոդվածը

Մեկնաբանության դաշտը դատարկ է
Ձեր անունը