Ֆրանսիացի արվեստագետները Կոմիտասի ստեղծագործության մասին.Կլոդ Դեբյուսի
Իր առաջին, համերգներով Կոմիտասն իր շուրջը ստեղծում է ոչ միայն հետաքրքրություն, ոչ միայն համակրանք, այլև բարեկամական մի շրջանակ ֆրանսիական նշանավոր երաժիշտներից։ Կոմիտասի և Կլոդ Դեբյուսիի փոիյհարպբեբությունը առանձնապես նշանակալից է, դրա ամեն մի փաստը կարոտ է լրջմիտ վերաբերմունքի։
1906 թ Կլոդ Դեբյուսին իր փառքի մեջ էր արդեն, համաշխարհային ճանաչում ստացած կոմպողիտոր, որ գրել էր իր ամենաարժեքավոր ստեղծագործությունների մեծ մասը։ Նա երաժշտական նոր հոսանքի՝ երաժշտական իմպրեսիոնիզմի ճանաչված ու գնահատված առաջնորդն էր և իր ստեղծագործությամբ արդեն ազդեցություն էր գործում համաշխարհային երաժշտական արվեստի զարգացման վրա։
Հայտնի է սյն փաստր, որ Կոմիտասի համերգից հետո Դեբյուսին հուզված բեմ Է վազել ն ծունկ չոքելով Կոմիտասի առաջ, նրա աջը համբուրելով՝ բացա կանչել Է. «Դուք հանճար եք, հայր սուրբ»։ Լայն ճանաչում են ստացել Դեբյուսիի խոսքերը. «եթե Կոմիտասը գրեր միայն Անտունին)ւ, այդ Էլ բավական կլիներ նրան իոշոր արվեստագետ համարելու»։
Դեբյուսին միայն խոսքով չի բավարարվել, նա եղել Է և գործնական, նա բարձրացնելով Կոմիտասին, համայնացրել Է նրա ստեղծագործությունը որպես հայտնություն, որպես երևույթ, որի նշանակությունը միայն անցողիկ հետա֊քրրքրություն չէ ։Դեբյուսին գտնում է, որ Կոմիտասը հայտնություն է, երաժշտական աշխարհում ուշագրավ երևույթ:
Սրանով չի ավարտվում Կոմիտաս-Դեբյուսի թեման, որ ավելի բարդ է ու խորը։ Դա վերաբերում է մի կոլմից Կոմիտասի ստեղծագործության և ֆրանսիական երաժշտական նոր դպրոցի փոխհարաբերության, մյուս կողմից՝ Կոմիտասի բերած այն նորին, ինքնատիպին, որն այնպես գրավեց այդ դպրոցի և ոչ միայն նրա գործիչների ուշադրությունը։ Այս հարցերի սպառիչ ու հանգամանալից պատասխանը մենք դեռևս չենք կարող տալ, բայց մի քանի մտքերև ուրվագծեր անհրաժեշտ են Կոմիտասի ստեղծագործության և առհասարակ՛ հայ երաժշտության հարցերի պարզաբանման ու խորացման համար։
Ֆրանսիացի արվեստագետները Կոմիտասի ստեղծագործության մասին.
Հեղինակ՝ Ց.Դ Բրուտյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: