Դավիթ Սանասարյանի գործն ուղարկվել է դատարան

0
342
Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը դատախազությունը հաստատել է և գործն ուղարկվել է դատարան։

Նշենք , որ Սեպտեմբերի 10-ին, Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի պաշտպանները Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն էին ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին, որը մերժվել էր:

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրօրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը: Դավիթ Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Քննիչի կողմից միաժամանակ որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։

ՊՎԾ նախկին պետը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here