Փորձելու ենք շտկել ցմահ դատապարտյալների նկատմամբ հայեցողական մոտեցումը․ Ռուստամ Բադասյան

739
Ռուստամ Բադասյան

«Դատարանի գործողությունները մեր տիրույթում չեն։ Ես հուսով եմ, որ դատական համակարգը կփոխվի և ցմահ դատապարտյալները կունենան պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու իստիտուտից օգտվելու հնարավորություն, իսկ մենք մեր կողմից զբաղվում ենք ռեժիմների փոփոխության հարցերով և որդեգրել ենք ավելի մեղմ վարչարարություն»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի գործարծման հարցին։

Լրագրողները Արդարադատության նախարարին հիշեցրին՝ սեպտեմբերի 3-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում 23 տարի անազատության մեջ գտվող ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի վաղաժամկետ ազատ արձակման բողոքի քննությանը: Դատարանը՝ դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ, մերժեց պայմանական վաղաժամկետ ազատ արձակել ցմահին:

Պրոբացիոն ծառայությունը՝ դրական, իսկ քրեակատարողական վարչությունը բացասական եզակացություն էր տվել Աշոտ Մանուկյանի ազատ արձակմանը։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ էր բացասական և Աշոտ Մանուկյանը ի՞նչ պետք է անի, որպեսզի օգտվի պայմանական վաղաժամկետ ինստիտուտից․

«Թե Պրոբացիոն ծառայությունը, թե Քրեակատարողական ծառայությունը արդարադատության նախարարությանը ենթակա մարմիններ են, սակայն դա չի նշանակում, որ մենք մասնագիտական գործընթացին պետք է միջամտենք»,-պատասխանեց նախարարը, մանրամասնեով, որ հստակ գործի հանգամանքներին չի տիրապետում, ուստի չի կարող ասել, թե ինչո՞ւ է Պրոբացիոն ծառայությունը որոշել բացասական եզրակացություն տալ։

Ըստ նախախարի՝ իրենք ուսումնասիրություններ են անում, որպեսզի իմանան ինչպես է հնարավոր ավելի հստակ կարգավորումներ սահմանել, որպեսզի հայեցողության շրջանակներն այդքան լայն չլինի․ «Հենց այնպես այդ եզրակացությունները չեն ծնվում, աշխատում են մասնագետներ։ Ընդունում եմ, որ կան ավելի լայն հայեցողուղական մոտեցում շրջանակ և մենք մեր հետագա քաղաքականության շրջանակներում փորձելու ենք շտկել կամ ավելի հստակեցնել՝ ինչքանով որ հնարավոր է»,-ասաց Ռուստամ Բադասյանը։

Նշենք, որ ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի դեպքում Պրոբացիոն ծառայությունը, նշել, որ պատժի կրման ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ, մասնակցել մշակութային և սպորտային միջոցառումներին, ակտիվ ինտեգրվել սոցիալ-հոգեբանական աշխատանքներին, սակայն դատապարտյալի մոտ դեռևս բարձր է նոր հանցագործություն կատարելու ռիսկը: Միակ խախտումն այն է եղել, որ բջջային հեռախոս է պահել իր մոտ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում քննում էին 23 տարի անազատության մեջ գտվող ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի վաղաժամկետ ազատ արձակման բողոքի քննությունը: Դատարանը՝ դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ, մերժեց պայմանական վաղաժամկետ ազատ արձակել ցմահին:

Ազնիվ Սիրադեղյան