Վճռաբեկ դատարանը մերժել է Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի բողոքը վարույթ ընդունել։

Այս մասին տեղեկատվությունը տեղադրված է դատական տեղեկատվական համակարգի կայքէջում։

Վերաքննիչ քրեական դատարանը, հիշեցնենք, բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումները և նախկին նախագահին կրկին կալանավորելու որոշում կայացրել։

Առաջին ատյանի դատարանը մայիսի 18-ին որոշում էր կայացրել կալանքից ազատ արձակել Քոչարյանին, իսկ մայիսի 20-ին էլ կասեցրել էր քրեական գործի վարույթն ու ուղարկել ՍԴ։

Pin It on Pinterest