Հանրային ճնշումները մեծ ազդեցություն ունեցան մարզպետի որշման կայացման վրա․ Արթուր Սաքունցը՝ Տրդատ Սարգսյանի հրաժարականի մասին

0
698

«Հայտնում եմ, որ որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս այսօր մեկնարկող լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետ»,-այս մասին Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հայտարարություն է տարածել։

«Սիրելի վայոցձորցիներ, քաղաքացիներ, բարեկամներ

Հաշվի առնելով օրեր առաջ Եղեգնաձորում տեղի ունեցած ցավալի միջադեպը՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումները․

Ինչպես և հայտնել եմ նախկինում, դեպքի ժամանակ եղել եմ տանը․ նախաքննությունն իրականացնող մարմնին ներկայացրել եմ այս փաստը հիմնավորող ապացույցներ»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է մարզպետը։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով հրաժարականի որոշումն, այնուամենայնիվ ճիշտ էր, քանի որ լրատվամիջոցներում տարածվել էր տեղեկություն, որ Տրդատ Սարգսյանը սպառնալիք պարունակող հայտարարություններ էր արել, որ կպատժի նրանց ովքեր դեպքի հետ իրեն կկապեն․

«Բացի այց, որ իր օգնականն է կալանավորված և մեղադրանք է աձաջադրված՝ բռնություն կատարելու համար, այլ նաև իր արտահայտություններն արդեն իսկ բավարար են, որ նա գիտակցի և հասկանա, որ դրսևորել է պաշտոնատար անձի հետ անհամատեղելի վարքագիծ»,-մանրամասնեց Արթուր Սաքունցը։

Ըստ իրավապաշտպանի՝ Տրդատ Սարգսյանը պետք է հրաժարական տար․ հրաժարականի պատճառ դարձան նաև հանրային ճնշումներն ու կարծիքը․

«Յուրաքանչյուր պաշտոնատար անձ պետք է հասկանա, եթե անցնում է որոշակի սահման թույլատրելիության, էթիկայի՝ ինքը հետևաբար պետք է հրաժարական տա»։

«Իր Ֆեյսբուքի էջում գրել է՝ ով իմ անունը կտա՝ պատասխան է տալու։ Սպառնում է վկաներին»,-այս մասին երեկվա բողոքի ակցիայի ժամանակ նաև հայտարարեցին իր տան բակում ծեծի ենթարկված Արա Մխիթարյանի ծառայակից ընկերները։

Հավելենք, որ իր տան բակում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Այս մասին Forrights-ին փոխանցեց նրա եղբայրը Կարեն Մխիթարյանը։ Ավելի քան 26 տարի զինվորական ծառայություն իրականացնող Արա Մխիթարյանն արդեն 5 օր է անգիտակից պառկած է Մուրացանի զինվորական հոսպիտալում։  

Արա Մխիթարյանը տեղափոխվել է հիվանդանոց՝ «Փակ ծանր գլխուղեղի վնասվածքով. գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշումով:

Նշենք, որ այսօր արդեն փոխգնդապետին  իր տան բակում ծեծելու մեջ կասկածվող Վայոց Ձորի մարզպետի օգնական 28-ամյա Հարություն Գրիգորյանը կալանավորվել է:

Շրջանառվում են տեղեկություններ, որ միջադեպին մասնակցել է նաև Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը: Միջադեպին մարզպետի հնարավոր մասնակցությունը ստուգվում է՝ այս պահին առգրավվել են դեպքի հարակից տարածքում առկա տեսախցիկները՝ մարզպետի մասնակցությունը միջադեպին ստուգելու նպատակով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում փոխգնդապետ Արա Մխիթարյանի և Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ ծեծկռտուք էր տեղի ունեցել: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակիչ է, զանգով նրան աջակցելու համար այնտեղ եկած 3-4 անձ փորձել են պարզաբանումներ ստանալ, որից հետո նրանց միջև սկսած ծեծկռտուքի ժամանակ ծեծի են ենթարկել սպաներին: Ենթադրյալ հանցագործը բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետեւանքով վերջինս վայր է ընկել: Նախաքննությամբ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ բացի վերը նշված սպայից մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի ևս երկու սպա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here