Սեպտեմբերի 22-ին` ժամը 03:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական տվյալներով, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Հայկ Վահեի Խաչատրյանը:
Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծանր:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«Հնարավորության դեպքում նրան տեղափոխելու ենք Երևան»,-գրել է իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Սեպտեմբերի 22-ին` ժամը 03:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական տվյալներով, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Հայկ Վահեի Խաչատրյանը», — տեղեկացնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վիրավոր զինծառայողը Երևան քաղաքի Նորագյուղի թաղամասի բնակիչ է, ով բանակ էր զորակոչվել մի քանի ամիս առաջ, և ով՝ ի դեպ, տեսողական խնդիրներ է ունեցել ու շատերը զարմացել են, որ նրան բանակ են տարել:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: