Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր Կառավարության նիստում ներկայացրել է որոշման նախագիծ, որով առաջարկվում է նախարարությանը հատկացնել 9․4 միլիոն դրամ՝ հատուկ առաջադրանք կատարելու ընթացքում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող Հայկ Սեխլիյանի բուժումը Գերմանիայում շարունակելու համար։
Հիշեցնենք, դեպքը տեղի է ունեցել 2016 թվականին՝ Թալիշում։ Գրադի պայթյունից զինծառայողը ողնաշարի վնասվածք է ստացել:
Պաշտպանության նախարարը վկայակոչել է առողջապահության նախարարության եզրակացությունն այն մասին, որ բուժումը հնարավոր չէ շարունակել Հայաստանում:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: