«Վարչապետի հետ չեն կարող լինել տարաձայնություններ»․ Դավիթ Տոնոյան

463

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձավ իր հրաժարականի մասին լուրերին, նշելով,-«Չէ, չէ, չկա այդպիսի բան»։

Տոնոյանն ասաց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նման քննարկում չի էլ ունեցել։ Պաշտպանության նախարարը, միաժամանակ, չցանկացավ մեկնաբանել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը․

«Դա անհատական մոտեցում է»,-ասաց նա, հրաժարականի տեքստի բովանդակությունը ևս համարելով Արթուր Վանեցյանի անհատական մոտեցումը և

Դիտարկմանը, թե լուրեր են տարածվել, որ Վանեցյանի հրաժարականը տարաձայնությունների հետևանք է, նախարարն արձագանքեց, որ կարծում է՝ առանց պատճառի չի լինում հրաժարական:

Հարցին՝ տարաձայնություններ ունի՞ վարչապետի հետ, նա պատասխանեց. «Ո՛չ, վարչապետի հետ չեն կարող լինել տարաձայնություններ, որպես Կառավարության անդամ շատ սինխրոնիզացված աշխատանքներ են տարվում»: