«Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվելու առանձնապես խոշոր չափերի գումարների վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանք։ Խոսքը տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է, չի բացառվում, որ մեղադրանքը լրացվի այլ հոդվածներով: Խուզարկության ավարտին նա բերման է ենթարկվելու»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նրա փոխանցմամբ, ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող ինչպես բնակելի, այնպես էլ գրասենյակային տարածքներում։
«Խուզարկություններ են կատարվում Գագիկ Խաչատրյանին պատկանող տանը, բնակարանում, առանձնատանը, տարածքներում, ինչպես նաև Գագիկ Խաչատրյանի հետ կապ ունեցող այլ անձնանց տարածքներում և առանձնատներում։»,–ասաց նա՝ հավելելով, որ խուզարկությունը դեռևս շարունակվում է։
Բերման է ենթարկվելու նաև ՊԵԿ նախկին աշխատակից Կարեն ԽաչատրյանըՆա էլ է բերման ենթարկվելու․
«Որդիների վերաբերյալ մենք գործողություն չենք իրականացրել և այս պահին որևէ հիմք կամ ապացույց չունենք»։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: