Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այցելել է զինծառայող Արայիկ Ղազարյանին

0
896
Արայիկ Ղազարյան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները այսօր այցելել են օրերս ադրբեջանական կողմում հայտնված հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին։

«Այսօր ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում այցելել են նրան։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի այցերի նպատակն է ստուգել ձերբակալվածների պահման պայմանները, առողջական վիճակը, ինչպես նաև օգնել իրեն պահել կապը ընտանիքի անդամների հետ», — ասել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանը մարտական դիրքը լքել էր օգոստոսի 12-ին՝ հայտնվելով Ադրբեջանի տարածքում։ Ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց պաշտպանության նախարարությանը հղում անելով հայտնել էին, թե իբր զինծառայողին ձերբակալել են Ֆիզուլիի մարտական դիրքի մոտակայքում, և որ նրա «դասալքության պատճառը եղել է զորամասում անմարդկային վերաբերմունքը»:

Ավելի ուշ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ադրբեջանական մամուլում զինծառայողի վերաբերյալ տեղեկությունները քարոզչություն որակեց։ Ասաց՝ ինքը կարծում է, որ զինծառայողը տեղանքում մոլորվել է։

Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուսանկարներում Արայիկ Ղազարյանը վնասվածքներ ունի, ձեռքին առկա է հանգցրած ծխախոտի հետք:

Պաշտպանության բանակի զինծառայող Արայիկ Ղազարյանի կողմից մարտական դիրքը դեռևս չպարզված հանգամանքներում լքելու փաստի առիթով հարուցված քրեական գործով դեռ ձերբակալվածներ չկան։ Քննությունն իրականացվում է Քրեական օրենսգրքի 362-րդ՝ դասալքության և 359-րդ հոդվածի առաջին մասով՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնակարգային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով, կամ հալածելով, կամ ծեծելով

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here