«Բաղրամյան 26-ի տարածքից Ոստիկանության Արաբկիրի բաժին է բերվել 6 անձ»,- Forrights-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվականի բաժնից։

Քիչ առաջ ոստիկանության աշխատակիցներն սկսեցին բերման ենթարկել բնապահպան ակտիվիստներին, որոնք ցանկանում էին փակել Բաղրամյան պողոտան: Ցուցարարներից ոմանք նստեցին գետնին, Ոստիկանությունը երկու րոպե ժամանակ տվեց նրանց՝ պողոտան ազատելու համար:

Քաշքշոց սկսվեց ոստիկանների և ցուցարարների միջև, կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել նրանց։ Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ոստիկանական գործողություններն «անհամաչափ» որակեց։

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել են Ոստիկանության բաժին. իրականացվում է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիաների դիտարկում։

«Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է 5 ահազանգ, և Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժին: Ոստիկանության բաժնում տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկվածների հետ, կուսումնասիրվեն նրանց իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև ազատությունից զրկման հիմքերը»,- Forrights-ի հետ զրույցում նշեցին ՄԻՊ գրասենյակից։


Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest