Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել օրերս ադրբեջանական կողմում հայտնված հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին: Այս մասին տեղեկացնում է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Այս պահին շարունակվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների երկխոսությունը համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ անձին տեսակցելու ուղղությամբ, դեռևս ընթացքի մեջ է»,- ասաց Ամարտունին՝ ժամկետների մասին հստակ որևէ բան չնշելով։
«Սովորաբար կարգն այնպիսին է, որ մենք փորձում ենք անհապաղ և հնարավորինս արագ դա կազմակերպել, բայց այս պահին չեմ կարող որևէ ժամկետների մասին ասել․ արագը մի դեպքում կարող է լինել շատ արագ, մյուս դեպքում՝ մի քիչ ավելի ուշ», — ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: