Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) օգոստոսի 2-ի նիստում Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրել Արթուր Մկրտչյանը՝ ստանալով 6 կողմ ձայն: Այդ մասին այսօր հայտնում է ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը թափուր էր հուլիսի 11-ից, երբ այն զբաղեցնող Ռուբեն Վարդազարյանն ընտրվեց ԲԴԽ անդամ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: