Բարձրագույն դատական խորհուրդը երեկ բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունըքրեական գործ հարուցել Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ և ժամանակավորապես կասեցնել նրա լիազորությունները որպես դատավոր։
Ըստ «Ազատություն »ռադիոկայանի Դատախազության միջնորդությունը բավարարվել է երկու դրվագով, երրորդը
մերժվել: Գործի մանրամասները Բարձրագույն դատական խորհուրդը չի հրապարակում:
Մինչ այս գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե դատավոր Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը և առգրավումը հետապնդել են «բացառապես մեկ իրավաչափ նպատակ՝ գործով ձեռք բերել պաշտոնեական կեղծիք կատարված լինելու հանգամանքը հաստատող կամ հերքող փաստական տվյալներ»:
Դատախազությունը հերքել էր , թե Գրիգորյանի նկատմամբ հետաքրքրությունը կապված է Ռոբերտ Քոչարյանի գործի հետ` նշելով, որ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզման ենթակա հանգամանքների վերաբերյալ քաղաքացին հաղորդում է ներկայացրել այս տարվա փետրվարին:
Հիշեցնենք, դատավոր Դավիթ Գրիգորյանը Լեռնային Ղարաբաղի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորագրով ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին, ապա գործի վարույթը կասեցրել և գործն ուղարկել Սահմանադրական դատարան։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: