Հուլիսի 20-ին մարտական դիրքի դիտակետում՝ ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքից մահացած Համիկ Վարդանյանը Երեւան քաղաքից է, Սարի թաղի բնակիչ: Այս մասին տեղեկացնում է Էրեբունու զինվորականան կոմիսարիատը:

Հայտնի է դարձել, որ Համիկ Վարդանյանը 6 ամսվա զինծառայող էր, ընտանիքի միակ զավակն էր: :

Ըստ պաշտոնական հաղորդագրության 2019թ. հուլիսի 20-ին, ժամը 18:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի դիտակետում՝ ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համիկ Եղիայի Վարդանյանը:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով` ինքնասպանության հասցնելը, հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Pin It on Pinterest