ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանը քիչ առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել։
Հիշեցնենք, որ այսօր Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով հրավիրված ԲԴԽ նիստին հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Նախշուն Տավարացյանը կշարունակի ԲԴԽ անդամի իր լիազորությունները:
Նշենք, որ Նախշուն Տավարացյանը ԲԴԽ անդամ էր ընտրվել ինը ամիս առաջ, բայց չէր երդվել, ինչը մի շարք իրավապաշտպաններ օրենքի խախտում էին համարել: Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը հայտարարել էր, որ հրավիրվելու է նիստ՝ Տավարացյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունների դադարեցման պահանջով:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: