Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը և Հայկ Հովհաննիսյանը հուլիսի 18-ին հրավիրել են Խորհրդի նիստ՝ քննարկելու Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու հարցը։
«Հարգելի Ժողովուրդ,
Ցանկանում եմ հայտնել, որ ես և իմ գործընկերներ Հայկ Հովհաննիսյանն ու Լիպարիտ Մելիքջանյանը հրավիրել ենք Բարձրագույն դատական խորհրդի նիստ 2019թ. հուլիսի 18-ին ժամը 11։30, խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով։
Հայտնում եմ, որ համաձայն Դատական օրենսգրքի Խորհուրդը գործելու է որպես դատարան, ուստի նիստը անցկացվելու է դռնբաց, քանի դեռ միջնորդություն չի ներկայացվել այն դռնփակ անելու համար»,- նշվում է գրառման մեջ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: