ԲԴԽ երեք անդամներ նիստ են հրավիրել՝ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու հարցով

0
403
Նախշուն Տավարացյան

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը և Հայկ Հովհաննիսյանը հուլիսի 18-ին հրավիրել են Խորհրդի նիստ՝ քննարկելու Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու հարցը։

«Հարգելի Ժողովուրդ,

Ցանկանում եմ հայտնել, որ ես և իմ գործընկերներ Հայկ Հովհաննիսյանն ու Լիպարիտ Մելիքջանյանը հրավիրել ենք Բարձրագույն դատական խորհրդի նիստ 2019թ. հուլիսի 18-ին ժամը 11։30, խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով։

Հայտնում եմ, որ համաձայն Դատական օրենսգրքի Խորհուրդը գործելու է որպես դատարան, ուստի նիստը անցկացվելու է դռնբաց, քանի դեռ միջնորդություն չի ներկայացվել այն դռնփակ անելու համար»,- նշվում է գրառման մեջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here