Խաչատուրյան քույրերի հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնել է հետաքննությանը մոտ կանգնած՝ «Մոսկովսկիյ կոմսոմոլեց»-ի աղբյուրը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 2-ին Մոսկվայում Կրիստինա, Մարիա և Անգելինա Խաչատուրյանները (19, 18 և 17 տարեկան) սպանել էին իրենց հորը՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին։ Քույրերն իրենց հորը հասցրել էին դանակի բազմաթիվ հարվածներ կրծքավանդակի և վզի շրջանում, ընդ որում, քննությունը պարզել էր, որ 17-ամյա Անգելինա Խաչատուրյանը  հորը 35 դանակի հարված էր հասցրել, իսկ մյուս երկու քույրերը հարվածելուց բացի նաև պղպեղի սփրեյ էին ցանել Միխայիլ Խաչատուրյանի դեմքին։  Սպանությունից հետո քույրերից ամենամեծը՝ Կրիստինան, զանգահարել էր ոստիկանություն և հայտնել կատարվածի մասին։

Ըստ ռուսական ԶԼՄ-ների  հրապարակումների՝ աղջիկները հարցաքննությունների ժամանակ  պատմել են հոր հետ համատեղ կյանքի, նրա կողմից գործադրված նողկալի սեռական բռնությունների մասին:

Նշվում է, որ Միխայիլ Խաչատուրյանի գործողությունները կարող էին նրա սպանության պատճառ դառնալ: Քրեական գործը հարուցվել է ՌԴ Քրեական օրենսգրքի 117, 132, 133 հոդվածներում (խոշտանգում, սեռական բնույթի բռնի գործողություններ, սեռական բնույթի գործողությունների դրդում):

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest