Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել, ըստ որի՝ խորհուրդը  նախագահի ընտրության հարցին կանդրադառնա ԲԴԽ անդամների բոլոր թափուր տեղերը համալրվելուց հետո` տասնօրյա ժամկետում:

ԲԴԽ որոշման մեջ ասվում է. «Քննարկելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրության հարցը` Բարձրագույն դատական խորհուրդը պարզեց. Բարձրագույն դատական խորհրդի 2019թ. մայիսի 24-ի թիվ ԲԴԽ-36-Ո-84 որոշմամբ 2019թ. մայիսի 24-ից դադարած համարել Գագիկ Հարությունյանի` Բարձրագույն դատական խորհրդի անդամի և նախագահի լիազորությունները:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան` Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից ընտրում է խորհրդի նախագահ` հաջորդաբար Ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից»:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest