«Ցավալի լուր. մահացել է ժամկետային զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը: Հանգամանքները պարզվում են»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Քննչական կոմիտեից Forrights-ին հայտնեցին, որ զինծառայողի դին հայտնաբերվել է Արմավիրի մարզի Բաղրամյան ուսումնական կենտրոնում․

«Զինծառայողը 19 տարեկան էր։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են Զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի քննիչները: Ձեռնարկվում են անհետաձգելի գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Pin It on Pinterest