ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բավարարեց մեղադրող կողմի և տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի բողոքները՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ , որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը վերեացնել, վերջինիս նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։
Դատարանը նաև բեկանեց Առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը` գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու վերաբերյալ:
Նշենք, որ Առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխվել էր Արցախի նախկին և ներկայիս նախագահների անձնական երաշխավորությամբ, ապա գործի քննությունը կասեցվել էր՝ այն ուղարկվելով Սահմանադրական դատարան։
Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ դատավոր Արմեն Դանիելյանը դիմել է Ոստիկանություն՝ իր անվտանգությունն ապահովելու խնդրանքով:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: