«Հաշմանդամությու ունեցող անձանց հասարակության մեջ ինտեգրվելու խնդիրները Վանաձորի օրինակով»․քննարկում

964

«Հաշմանդամություն ունեցող անձանց ընկալում են, որպես  իրավիճակի կամ կարգավճակի զոհ, ով կարեկցանքի և օգնության կարիք ունեն»,-այս մասին «Հաշմանդամությու ունեցող անձանց հասարակության մեջ ինտեգրվելու խնդիրները Վանաձորի օրինակով» քննարկման ժամանաս ասաց «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանը, ներկայացնելով հաշմանդամություն ուեցող անձանց իրավունքների վերաբերյալ միջազգային փաստաթղթերը։

Անուշ Ասլանյանը նշեց, որ Վանաձորում խիստ կարևոր է բոլոր տեսակի հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնել նախ և առաջ քաղաքացիներին սպասարկող հանրային կառույցները՝ ներդնել նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար մատչելիությունն ապահովող միջոցներ:

Ըստ նրա, հենաշարժողական խնդիրներ ունեցող անձը պետք է կարողանա մուտք գործել հանրային կառույցներ՝ խոսքը համապատասխան հնարավորությունների ապահովման մասին է: Ընդ որում մատչելիության ապահովումը չի ենթադրում միայն թեքահարթակների առկայություն շենքերում, այլ նաև բռնակների, հենակների, սեղանների, և այլ անհրաժեշտ հարմարանքների առկայություն։

Թեմայի շրջանակներում Անուշ Ասլանյանը ներկայացնի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ միջազգային փաստաթղթերը, նշելով, որ պետությունը պետք է կարողանա ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց անկախության, սոցիալական ինտեգրման և հասարակական կյանքում մասնակցության իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով, անկախ տարիքից, նրանց հաշմանդամության առաջացման պատճառներից և բնույթից կողմերը պարտավոր են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ընդհանուր ծրագրերի շրջանակում հաշմանդամություն ունեցող անձանց կրթության և մասնագիտական ուսմամբ ապահովելու նպատակով։«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ համահիմնադիր Տարոն Մկրտչյանն էլ իր օրինակով ներկայացրեց  հասարակության մեջ ինտեգրվելու խնդիրներն ու դժվարությունները։

  Հավելենք, որ քննարկումը կազմակերպել էր «Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիա»-ն,  Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ, կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում։