«Առողջ ապրելու իրավունքի պահպանման իրացումը հանրապետությունում դեռևս հանդիպում է մի շարք լուրջ խոչընդոտների, որոնք առողջության պահպանումն ու բժշկական օգնությունը հասարակության ճնշող մեծամասնության համար դարձել են անմատչելի»,- այս մասին «ՀՀ քաղաքացիների սոցիալական և առողջապահական իրավունքի պաշտպանության հիմնախնդիրները Արարատի մարզի օրինակով» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ Մովսես Արիստակեսյանը։

Առողջ ապրելու իրավունքի պահպանման իրացմանը խոչընդոտող հիմնական պատչառները դրանք բնակչության մեծ մասի անվճարունակությունն է և ծառայությունների անմատչելիությունը։

Ըստ Մովսես Արիստակեսյանի՝ առողջ ապրելու իրավունքի իրացման գործում խիստ կարևորում են  համալիր ու նպատակամետ քաղաքականությունների իրացումը մի քանի բնագավառներում․

«Դրանք են՝ մարդու շրջապատող ֆիզիկական միջավայրի անվտանգության ապահովումը, մարդու համար կենցաղային անվտանգ ու նորմալ պայմանների ապահովումը, առողջ ապրելակերպի քարոզչությունը և ապահովումը, ինչպես նաև ինքնաբուժության ուղղորդումն ու կարգավորումը և այն։ Վերոնշյալ քաղաքականությունների իրականացումը ենթադրում է բազմաոլորտ խոր համագործակցություն և համապատասխան քաղաքականությունների համապատասխանեցում և ներդաշնակեցում»,-մանրամասնեց «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահը։

Քննարկումը տեղի ունեցավ Արարատի մարզի Վեդի քաղաքի «Ուսումնական կենտրոն»-ում, որը կազմակերպել էր Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ, կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում,  «Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիա»-ն։

 Մովսես Արիստակեսյանը ներկայացրեց հանրապետությունում ՀՀ քաղաքացու առողջ ապրելու իրավունքի առանձին բաղադրիչների պաշտպանության գործում հիմնախնդիրները, այդ ոլորտում դատական պրակտիկան, Արարատի մարզի քաղաքացիների սոցիալական եւ առողջապահական իրավունքի խախտման դեպքերը, և կներկայացնի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ առաջարկություններ։

Քննարկմանը ներկա էր նաև Վեդի քաղաքի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը, ով ողջունեց նման քննարկումների կազմակերպումը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Pin It on Pinterest