Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը դատավորի երդում տվեց այսօր՝ Ազգային ժողովում։

Վահե Գրիգորյանն ասաց, որ ամենայն պատասխանատվությամբ է ստանձնելու ՍԴ դատավորի պաշտոնը և այդ պաշտոնում ունենալու է մեկ նպատակ՝ կատարել այսօր իր երդմամբ ստանձնած պարտավորությունները։

«Ես այս դահլիճում թողնելու եմ իմ նախկին բոլոր կապվածություններն ու պայմանավորվածությունները, որոնք ունեցել եմ փաստաբանի երդմամբ իմ ընկերների և վստահորդների հետ։ ՍԴ դատավորի պաշտոնում ունենալու եմ մեկ նպատակ, որն արձանագրված է իմ երդման տեքստում»,- ասաց  ՍԴ դատավորն ու երդվեց․

«Ի շահ Հայաստանի Հանրապետության, ի բարօրություն ՀՀ ժողովրդի և ի կատարումն հայ ժողովրդի սահմանադիր կամքի և մեր բոլոր ազատասեր նախնիների պատգամի՝ ստանձնելով  ՍԴ դատավորի պաշտոնը ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ դատավորի բարձր կոչմանը»։ 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest