Ռոբերտ Քոչարյանի գործով Վերաքննիչ դատարանը մերժեց տուժող կողմի ինքնաբացարկի միջնորդությունը

745
Արմեն Դանիելյան


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով  Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց տուժող կողմի միջնորդությունը ինքնաբացարկ հայտնելու մասին:

Նախորդ դատական նիստին դատավոր Արմեն Դանիելյանը մերժել էր Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ բացարկի դիմում ներկայացնելու միջնորդությունը, ապա նման միջնորդություն էր ներկայացրել տուժող կողմը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը քննում է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, «Մարտի 1»–ի գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ Դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքները:

Նշենք նաև, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմաց բողոքի ցույց են անում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները և նրա դեմ հանդես եկող քաղաքացիները։

Քոչարյանի աջակիցները իրենց հետ բերել են «Իմ հերոսը պետք է լինի ազատության մեջ» գրառմամբ պաստառներ, իսկ ընդդեմ Քոչարյանի ակցիայի մասնակիցները բերել են «Քոչարյան, հանցագործ» գրառմամբ պաստառներ։