ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց տուժող կողմի միջնորդությունը ինքնաբացարկ հայտնելու մասին:
Նախորդ դատական նիստին դատավոր Արմեն Դանիելյանը մերժել էր Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ բացարկի դիմում ներկայացնելու միջնորդությունը, ապա նման միջնորդություն էր ներկայացրել տուժող կողմը:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը քննում է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, «Մարտի 1»–ի գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ Դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքները:
Նշենք նաև, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմաց բողոքի ցույց են անում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները և նրա դեմ հանդես եկող քաղաքացիները։
Քոչարյանի աջակիցները իրենց հետ բերել են «Իմ հերոսը պետք է լինի ազատության մեջ» գրառմամբ պաստառներ, իսկ ընդդեմ Քոչարյանի ակցիայի մասնակիցները բերել են «Քոչարյան, հանցագործ» գրառմամբ պաստառներ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: