Ռոբերտ Քոչարյանի և մյուսների բողոքները քննող դատավորն ինքնաբացարկ չհայտնեց

632
Արմեն Դանիելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը ինքնաբացարկ չհայտնեց։ Դատավորը մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը։ 

Նախորդ նիստին, հիշեցնենք, Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Արմեն Դանիելյանին, որին միացան գործով մյուս մեղադրյալների՝ Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի պաշտպանները: Միջնորդության դեմ առարակեցին և՛ մեղադրող դատախազները, և՛ տուժող կողմը:

Պաշտպանական կողմի համար կասկածելի է այն հանգամանքը, թե ինչու է հենց այս դատավորին մակագրվել թե՛ Քոչարյանին ազատ արձակելու, եւ թե՛ Քոչարյանի եւ մյուսների գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ ուղարկելու դատարանի որոշման դեմ բողոքները։

Նշենք, որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու եւ նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։