ԲԴԽ անդամների թվի անբավարարության պատճառով նիստը չի կայանա. ԲԴԽ

642

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի հունիսի 14-ին, ժամը 16:00-ին նշանակված էր ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ գործի քննության արդյունքում որոշման հրապարակումը:

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, որպես դատարան հանդես գալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ներկայության դեպքում և հաշվի առնելով, որ ներկա պահին Բարձրագույն դատական խորհրդի անդամների թվի անբավարարության պատճառով նիստն իրավազոր չէ, ուստի Բարձրագույն դատական խորհրդի կողմից այսօր հրավիրված նիստը չի կայանա»,- ասված է հայտարարությունում: