Այսօր` ժամը 18:30-ին, Քննչական կոմիտեում «Աբովյանի գործով» հարցաքննվելու է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից: Ծառուկյանը հարցաքննվելու է վկայի կարգավիճակով:

Աբովյանում քաղաքապետի ընտրություններից առաջ թեկնածուներից մեկի նախընտրական շտաբի ներկայացուցիչներից մեկի տան ու մեքենայի հրդեհման գործով հարուցվել է քրեական գրոծ։ Որպես վկա հարցաքննվել է մոտ 20 մարդ։ 

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին՝ ժամը 4-ի սահմաններում, անհայտ անձն ուրիշի գույքը գաղտնի ոչնչացնելու նպատակով հրկիզել է Աբովյան քաղաքի 46-ամյա բնակչին պատկանող բնակարանի դուռն ու «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: 46-ամյա բնակիչը ճանաչվել է տուժող: Կատարվել է դեպքի վայրի զննություն: Կազմվել է քննչական խումբ:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest