Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, Մարտի 1-ի գործով սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանին երկու ամիս ժամկետով կալանավորելու վերաբերյալ որոշում կայացրեց:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը՝ նշելով նաև, որ դատարանն իրավաչափ է ճանաչել Պետրոսյանի ձերբակալման որոշումը:
Պետրոսյանի ձերբակալման դեմ բողոքի և խափանման միջոցի գործով խորհրդակցական սենյակ էր հեռացել ժամեր առաջ:
Հիշեցնենք, որ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ըստ մեղադրանքի՝ 2008 թվականի Մարտի իրադարձությունների ժամանակ նա սպանել է Զաքար Հովհաննիսյանին:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: