ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ  բողոքը քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին քիչ առաջ որոշում կայացրեց բավարարել Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի` իր դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը։

Հիշեցնենք, որ մեղադրանքի կողմը միջնորդություն էր ներկայացրել Վազգեն Ռշտունուն ինքնահացարկ հայտնելու վերաբերյալ՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ Վազգեն Ռշտունին դեռևս նախորդ տարի լրատվամիջոցներից մեկին հարզացրույց է տվել նշելով, որ համաձայն է նույն դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի կայացված որոշման հետ:


Pin It on Pinterest