Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ամեն տարի հրապարակում է բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը: Forrights-ն ուսումնասիրել է դատական իշխանության ոլորտում ներկայացված 2017-2018 թվականների դրամական միջոցների հայտարարգրերը 2013 թվականի համեմատությամբ, առանձնացրել այն դատավորներին, որոնց ներկայացրած դրամական միջոցները առանձնակի ուշադրություն են գրավում:

Այսպես՝ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Մաթևոսյանը 2013 թվականին հայտարարգրել է 36.200.000 ՀՀ դրամ, 104.000 ԱՄՆ դոլար, 6.000 Եվրո: 2018 թվականին նրա դրամական միջոցները հասել են 104.315.000 ՀՀ դրամ, 96.000 ԱՄՆ դոլար,  4.000 Եվրո: Նրա կնոջ դրամական  միջոցները կազմում են 36.500.000 ՀՀ դրամ:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանի դրամական միջոցները 2013 թվականի տվյալներով կազմել են 27.000.000 ՀՀ դրամ, 34.000 ԱՄՆ դոլար: Ըստ 2018 թվականի հայտարարագրի նրա դրամական միջոցները կազմել են   25.000.000  ՀՀ դրամ, 31.000 ԱՄՆ դոլար:  Նրա կինը՝ Ալվինա Մելքոնյանը 2016 թվականին 100.000 ԱՄՆ դոլար նվիրատվություն է ստացել:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Շահբազյանի առաջին հայտարարագիրը ներկայացված է 2017 թվականին, կազմում էր 23.000.000 ՀՀ դրամ, 118.300 ԱՄՆ դոլար, 14.000 Եվրո: 2018 թվականի վերջում նա հայտարարագրել է 3.922.000 ՀՀ դրամ, 188.300 ԱՄՆ դոլար, 14.000 Եվրո:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանի դրամական միջոցները 2013 թվականին կազմել են 2.000.000 ՀՀ դրամ, 70.000 ԱՄՆ դոլար, 10.000 Եվրո: 2017 թվականին  կազմում են 8.000.000 ՀՀ դրամ, 145.000  ԱՄՆ դոլար, 10.000 Եվրո: 2018 թվականի տվյալները դեռևս հայտնի չեն:

ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Արտակ Բարսեղյանի դրամական միջոցները  2013 թվականին կազմել են 4.000.000 ՀՀ դրամ, 85.000 ԱՄՆ դոլար, իսկ 2017 թվականին նա հայտարարգրել է  55.000.000 ՀՀ դրամ,  70.000 ԱՄՆ դոլար:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Օհանյանի դրամական միջոցները առաջին անգամ հայտարարագրվել են 2016 թվականին, ըստ որի դրանք կազմել են 75.000.000 ՀՀ դրամ, 110.000 ԱՄՆ դոլար,  85.000 Եվրո: 2018  թվականին  կազմել են 105.000 ԱՄՆ դոլար, 73.000.000 ՀՀ դրամ, 85.000 Եվրո:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերոբ Մանուկյանի դրամական միջոցները ըստ 2013 թվականի հայտարարագրի կազմել են 19.000.000 ՀՀ դրամ, 60.000 ԱՄՆ դոլար, 58.000 Եվրո: 2017 թվականի հայտարարագրով Ս. Մանուկյանի դրամական միջոցները կազմել են 26.000.000 ՀՀ դրամ,  65.000 ԱՄՆ դոլար,  65.000 Եվրո, 300.000 Ռուսական ռուբլի: Նրա կնոջ դրամական միջոցները կազմում են 26.000 դոլար, 9000 եվրո և 3.000.000 դրամ։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Մարգարիտա Հարթենյանը 2013 թվականին հայտարարագրել է 15.000.000 ՀՀ դրամ, 35.000 ԱՄՆ դոլար, 50.000 Եվրո: 2018 թվականի տվյալներով նրա դրամական միջոցները կազմել են 12.500.000 ՀՀ դրամ, 35.000 ԱՄՆ դոլար, 50.000 Եվրո: Նրա ամուսինը՝ Տրգրան Մարտիրոսյանը 2018 թվականին ստացել է 65.000.000 ՀՀ դրամ նվիրատվություն:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Արթուր Պողոսյանի դրամական միջոցները ըստ 2013 թվականի հայտարարագրի կազմել են 16.900.000 ՀՀ դրամ, 48.000 ԱՄՆ դոլար, 33.000 Եվրո: 2018 թվականի տվյալներով դրանք կազմել են 10.900.000 ՀՀ դրամ,  48.000 ԱՄՆ դոլար, 33.000 Եվրո:

ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի դրամական միջոցները ըստ 2013 թվականի տվյալների կազմել են 27.000.000 ՀՀ դրամ, 14.000 ԱՄՆ դոլար, 2.000 Եվրո:  Իսկ  2017 թվականին դրանք կազմել են 7.200.000  ՀՀ դրամ, 59.000 ԱՄՆ դոլար,  4.650 Եվրո:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը 2013 թվականին հայտարարագրել է 220.000.000 ԱՄՆ դոլար, 15.000.000 ՀՀ դրամ: 2017 թվականին նրա դրամական միջոցները կազմել են 12.000.000 ՀՀ դրամ, 183.000 ԱՄՆ դոլար: Նրա կնոջ դրամական միջոցները կազմում են 410.000 ԱՄՆ դոլար,  15.000.000 ՀՀ դրամ:

Լիլիթ Գասպարյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest