Ազգային ժողովի 47 պատգամավորների պահանջով՝ ԱԺ կանոնակարգ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավունքի ուժով ստեղծվել է քննիչ հանձնաժողով՝ 2016 թվականին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։

Այս մասին ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը։

«Քննիչ հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը»,-ասաց  Արարատ Միրզոյանը։ 

Pin It on Pinterest