Նարեկ Մալյանը շարունակում է գրոհել «Սորոս»-ի գրասենյակը

1222

ՎԵՏՕ շարժումը ակցիա է իրականացնում «Բաց հասարակությունների հիմնադրամի» գրասենյակի դիմաց: Ակցիային մասնակցում էին փոքր թվով քաղաքացիներ․ գրասենյակի մոտ կային նաև ոստիկաններ

««Սորոսի» հիմնադրամը ֆինանասվարում է մեր երկրի, մեր պետության ամենաստոր խավին, ովքեր պատրաստ են վաճառել մեր երկիրն օտարներին՝ ինչ տան-տան սկզբունքով: «Սորոսի» հիմնադրամը մեր երկրի քաղցկեղային ուռուցքն է»,- հայտարարեց Նարեկ Մալյանը։

Ըստ նախաձեռնողի՝ իշխանությունը, կառավարությունը կազմավորվել և կառավարվում է այս գրասենյակից․

««Սորոսի» հիմանդրամն ունի իր «ջեբի» նախարարները, իր «ջեբի» պատգամավորները, իր «ջեբի» փոխնախարարները: «Սորոս» հիմնադրամի գրպանում է գտնվում վարչապետը, որն ունի երկու հնարավորություն՝ կամ ազատվել «Սորոսից», կամ ամբողջությամբ կրել «Սորոսի» վտանգների պատասխանատվությունը»,- հայտարարեց նա։

Հավելենք, որ «Բաց հասարակությունների հիմնադրամի» ղեկավար Լարիսա Մինասյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն Նարեկ Մալյանի դեմ՝ նշելով, որ վերջինս պատրաստվում է արգելափակել հիմնադրամի գրասենյակի մուտքը:

Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Ոստիկանության ծանուցումը, ըստ որի՝ վերջինիս հրավիրում էին Ոստիկանության կենտրոնական բաժին՝ նախապատրաստվող նյութերի անհրաժեշտությունից ելնելով: