Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած, նրա գործով վարույթը կասեցնելու մասին որոշում կայացրած և այն Սահմանադրական դատարան ուղարկած դատավոր Դավիթ Գրիգորյանը ՍԴ-ից հետ է վերցրել գործի նյութերը՝ պատճենահանելու և Վերաքննիչ դատարան ուղարկելու համար։

Դատավորի քարտուղար Գոռ Վարդանյանի խոսքով՝ գործի նյութերն այժմ պատճենահանվում են։

Գլխավոր դատախազությունը և Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչը Վերաքննիչ դատարանում բողոքարկել են Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու և քրեական գործը կասեցնելու մասին որոշումները։

Ավելի վաղ Վերաքննիչ քրեական դատարանից հայտնել էին, որ շարունակում են սպասել առաջին ատյանի դատարանի պատասխանին՝ գործի նյութերը ՍԴ-ից հետ ստանալու վերաբերյալ։

Սահմանադրական դատարանի աշխատակազմն էլ հաղորդագրություն էր տարածել՝ վստահեցնելով, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի նյութերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից համապատասխան գրություն ներկայացնելու դեպքում կարող են վերադարձվել:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest