ՀՀ նախագահի հրամանով Արզուման Հարությունյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նշենք, որ Արզուման Հարությունյանը ԲԴԽ արդեն նախկին ղեկավար Գագիկ Հարությունյանի եղբայրն է, ով այսօր հրաժարական է ներկայացրել:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: