«Ո՛չ Սերժի դատարաններին» նախաձեռնության և «Հասարակական առաջընթաց» ՀԿ անդամները հավաքվել են Բարձրագույն դատական խորհրդի շենքի առաջ՝ պահանջելով Գագիկ Հարությունյանի հրաժարականը:
«Մենք պահանջում ենք անցումային արդարադատություն, իսկ դատական իշխանությունը խոչընդոտում է՝ լինելով նախկին իշխանության մաս: Պատրաստվում ենք մնալ այնքան ժամանակ, մինչև մեր պահանջները կատարվեն, դրանք են՝ ԲԴԽ լուծարում, Գ. Հարությունյանի հրաժարական»,- ասացին նրանք:
Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով ՝ ԲԴԽ-ն դատական համակարգը փոխելու ուղղությամբ ոչինչ չի արել․
«Այս շենքը վերանորոքման կարիք ունի»,-նշեց հավաքված քաղաքացիներից մեկը, հավաստիացնելով, որ հակառակ դեպքում տոտալ բլոկադայի կենթարկեն։
«ՀՀ իշխանությունը ժողովուրդն է, ժողովուրդն էլ կարծում է, որ այս դատական համակարգի ներկայացուցիչները պետք է հեռանան: Պարզ քայլերով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակեցին, հետևանքներ չեն եղան: Մարտի մեկի գործի կասեցումը սաբոտաժ է գործող իշխանության դեմ: Մենք ասում ենք՝ այս շենքից որևէ դատավոր դուրս չի գա մինչև հրաժարական չտա: Մենք եկել ենք՝ լիազորելու մեր վարչապետին, որ ավելի վճռական քայլեր կատարի»,-նշեց մասնակիցներից մեկը:
ԲԴԽ-ի մուտքի դիմաց ոստիկանները շղթա են կազմել, որպեսզի քաղաքացիները դռանը չմոտենան:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: