«Բոլորին է հայտնի դատական համակարգում կուտակված խնդիրների մասին, ուստի դրանք պետք է շուտափույթ լուծել»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած վեթինգի կիրառումը ըստ նախարարի՝ Հայաստանում պետք է իրականացվի առանց որևէ կոնկրետ դատավորի թիրախավորելու։
«Սա նախորդ իշխանության նշանակած դատավորների դեմ ուղղված չի և այս մտավախությունը, որը դուք ունեք, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի փարատվի այն օրենսդրական դաշտով, որը պատրաստում ենք ներդնել»,- նշեց Արտակ Զեյնալյանը, հավաստիացնելով, որ վեթինգը բոլոր դատավորների նկատմամբ է կիրառվելու՝ առանց խտրականության։
«Վեթթինգն առաջին անգամ չէ, որ կիրառվում է աշխարհում, այս պահին այն կիրառվում է Ալբանիայում և Ալբանիայում այն կիրառվում է եվրոպական կառույցների հորդորով: Եվ այդ իրավունքը Վենետիկի հանձնաժողովի կողմից դրական գնահատականի է արժանացել։ Բնական է, որ աշխարհում վեթինգի փորձ կա»,- մանրամասնեց Արտակ Զեյնալյանը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: