ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականի մասին դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի գրառումը  ներկայացնում ենք ստորև․

«Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է այսօր դատարանների մուտքերն ու ելքերն արգեփակելուն ուղղված գործողությունների ընթացքում կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ ներկայացված բոլոր հաղորդումները, ահազանգերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ դրանք ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու, համակողմանի այդ իրադարձությունները քրեադատավարական կարգով ստուգելու և իրավական գնահատականի արժանացնելու նպատակով»:

Pin It on Pinterest