Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից նախարար Զեյնալյանը, ողջունելով միջազգային գործընկերներին Արդարադատության նախարարությունում, կարևորել է Կազմակերպության հետ ունեցած համագործակցությունը և այն զարգացնելու պատրաստակամություն է հայտնել:
Ջեյն Բյուքենընը և Գիորգի Գոգիան շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և նախարարի հետ զրույցում քննարկել 2017 թվականին հրապարակված հաստատությունում գտնվող և հաշմանդամություն ունեցող երեխաների ներառական կրթության մատչելիությանը վերաբերող զեկույցից հետո Հայաստանում այս ոլորտը բարեփոխելու ուղղությամբ իրականացված աշխատանքները: Այդ համատեքստում Ջեյն Բյուքենընն ընդգծել է, որ Հայաստանն այս հարցում գրանցել է հաջողություն, կատարվել են շատ աշխատանքներ և, չնայած դրան, դեռ անելիքներ կան:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ոլորտում առկա խնդիրները օրենսդրական ճանապարհով լուծելու հնարավորություններին:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: