ՀՀ զինված ուժերում մայիսի 14-ին դժբախտ պատահարի հետևանքով զինծառայող է զոհվել:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
«Խորը ցավով պետք է տեղեկացնեմ, որ այսօր ՀՀ ԶՈւ-երում դժբախտ պատահարի (նախնական) հետևանքով մահացել է զինծառայող կրտսեր սերժանտ Արարատ Սիմոնի Խեչումյանը, ծնված 1999թ. Կապանի ԶԿ: Ցավակցում ենք Արարատ Խեչումյանի հարազատներին»:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: