Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ ընդունել է խաղաղ պայմաններում զոհված զինառայողների հարազատներին։ Հանդիպմանը ներկա էին 2017թ-ին մահացած կապիտան Անդրանիկ Մկրտչյանի հայրը՝ Արմեն Մկրտչյանը(որակված է ինքնասպանություն),զինծառայող Արթուր Գասպարյանի հայրը (որակված է ինքնասպանություն),զինծառայող Լևոն Թորոսյանի մայրը (որակված է ինքնասպանություն),, 4 տարի առաջ Ռազմական ակադեմիայում սպանված
Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը և զինծառայող Արսեն Միթարյանի հայրը Արթուր Մխիթարյանը(որակված է ինքնասպանություն),, ինչպես նաև Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ փաստաբան Հայարփի Սարգսյանը։

Անդրանիկ Քոչարյանին ներկայացվել է զինխառայողների մահվան դեպքերով հարուցված քրեական գործերով իրականացվող քննության ընթացքը այս պահի դրությամբ։

«Ներկայացրերցի Անդրանիկ Մկրտչյանի գործով կատարված երկու դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությունները՝համեմատելու, հասկանալու համար, որ նախորդ դատաձեռագրաբանական փորձաքննությամբ մեզ չէր տրամադրվել, իբր Անդրանիկի կողմից գրվածգրության թղթի նկարը, այսինքն մեզ տրամադրվել է այն թղթի նկարը, որը Անդրանիկի գրպանում էր, բայց այն նկարը, որ այդ գրության կեսն էր և հայտաբերվել էր բնակարանում, որը որ նկարագրվում էր իբր՝ ներհրվածքի հետքեր կային, մեզ նախորդ եզրակացությունով չէին տրամադրվել»,- Forright-ի հետ զրույցում հայտենց Լրագրողներ Հանուն Մարդու իրավունքների ՀԿ փաստաբան Հայարփի Սարգսյանը։

Փաստաբանը պատմեց, որ իրենք այդ գրության վերաբերյալ մտածում էին՝ դատարկ թուղթ է և նախորդի շարունակությունն է, սակայն երկրորդ դատաձեռագրաբանական փորձաքննությամբ իրենց տրամադրվել է եզրակացությանը կից նաև այդ մյուս մասի նկարը, որտեղ պարզ երևում է, որ սևագրություն է։ Այն ներկայացվել է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, ով էլ իր հերթին շատ զարմացել է և քննարկել է այն հարցը, որ այդ գրությունը պետք է ուղարկվի Վրաստան, որպեսզի անկախ փորձագետների կողմից համապատասխան օբյեկտիվ եզրակացություն տրմադրվի․

«Արդեն ակհայտ է, որ Անդրանիկ Մկրտչյանի դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությունը օբյեկտիվ չի տրվում»,-մանրամասնեց փաստաբանը, կարծիք հայտնելով, որ նշված թուղթը շատ կարևոր ապացույց է, որովհետև դրա հիման վրա են ինքնասպանության վարկածով քրեական գործ հարուցելև եթե ապացուցվի, որ այդ գրությունը վերջինիս կողմից չէ գրված, ապա կկարողանան ապացուցել, որ իքնասպանության վարկածը կեղծ է և մտացածին։

Ըստ Հայարփի Սարգսյանի՝ Արթուր Գասպարյանի գործով քննարկել են շատ մանրամասներ՝ երկու կրակոցով և մենահատ կրակոցներ բերանի մեջ, որը ևս ինքնասպանություն է որակվել․

«Այն դատաձգաբանական փորձագիտական եզրակացությունը,որը մենք ունենք և որով ասվում է՝ մենահատ կրակոցներ են եղել, դա բավարար է, որպեսզի գործը շարունակվի քննվել սպանության վարկածով, ինչը տվյալ դեպքում չի արվում», ընդգծեց փաստաբանը։

Զինծառայող Լևոն Թորոսյանի մայրը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին պատմել է, որ ինքը որդու հետ խոսելիս է եղել և լսել է, որ որդին ասել է «մա՛մ, մա՛մ, ինձ տանում են», որից հետո անջատվել է հեռախոսը և մոտ երեք ժամ հետո հայտնել են, որ նա ինքնասպանություն է գործել։

«Այս պարագայում, մոր նշածը, որ ինքը որդու հետ այդ պահին խոսել է՝ քննչական մարմինն անտեսում է և ոչինչ չի ձեռնարկում այդ ուղղությամբ և շարունակում է ինքնասպանության վարկածով գործի քննությունը»,-ասաց փաստաբանը՝ շարունակելով,-Հայկազ Բարսեղյանի գործի մասին Արկադի Բարսեղյանը ևս խոսեց,ներկայացրեց, որ 4 տարի է անցել որդու սպանության դեպքից և դատարանում գործի քննությունը ձգձգվում է, արդեն երկու ամիս է դատական նիստերը չեն կայանում, որ Արդարադատության նախարարին է դիմել, որն էլ հայտնել է, որ ոչ մի լիազորություններ չունեն այդ մասով։

Զինծառայող Արթուր Մխիթարյանի սպանության գործով նշվում է, որ ինքնասպանության վարկած է, սակայն հագուստը պատառոտված է եղել, փորձագիտաան եզրակացությամբ ապացուցվել է, որ դա քաշքշելու հետևանք է չնայած մինչ այդ նրանք նշում էին, որ դա հնամաշ հագուստ է եղել։
Դավիթ Քամալյանի հայրը՝ Սերյոժա Քամալյանը, ով անձնագրի հետ կապված խնդրի պատճառով չէր կարողացել ներս մտնել, սակայն փաստաբանի միջնորդությամբ կարողացել էր իր խնդրի մասին բարձրաձայնել իր որդու խնդրի մասին Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։

Փաստաբանը նշեց, որ Դավիթ Քամալյանի հաշմանդամության կարգը չեն փոխում, որպեսզի կարողանա կրթաթոշակ կամ համապատասխան ուսում ստանալ։ Անդրանիկ Քոչարյանը այս մասով նշել էլ, որ գրավոր ընթացակարգ է պետք և առաջարկել է դիմել իրենց։

Փաստաբան Հայարփի Սարգսյանի կարծիքով պետք է հասկանալ, թե քննչական մարմինը ինչո՞ւ է ինքնասպանություն որակում այս ակնհայտ փաստերով գործերը սպանության վարկածի փոխարեն․

«Ստացվում է, որ Պաշտպանության նախարարությունը շատ է մեկուսացվում և զորամասերում և ցանկացած դեպքի առիթով ինչ-որ օժանդակություն ցուցաբերելու փոխարեն մեկուսանում է և չեզոք դիրք են գրավում»,-ասաց փաստաբանը, հավելելով, որ ՊՆ-ն ինքն էլ իր մեղավորությունն ունի անպատժելիության մթնոլորտի հարցում, քանի որ զորամասերում այս դեպքերի հիմնական թիրախը հենց շարքայինններն են և ինչ լինում է իրենց են մեղադրում, անգամ մահվանից հետո։

Ըստ փաստաբանի՝ բավարար ապացույցների և փաստերի շրջանակներում, պոտենցիալ կասկածյալներ են հանդիսանում հենց սպաները, բարձրաստիճան զինվորականները, որոնք այդպես էլ չեն պատժվում և Քննչական կոմիտեն ինչ-որ կերպ կաշկանդված է այս գործերով օբյեկտիվ, բազակողմանի քննություն իրականցնելու համար․

«Տվյալ դեպքում խնդիրը Պաշտպանության նախարարության մեջ է»,-իր խոսքը եզրափակեց Հայարփի Սարսյանը։

«Գոհ ենք, որ լսեց մեզ և հայտնեց, որ կզբաղվի մեր գործերով։ Փաստերը լսելուց հետո ինքն էլ զարմացավ այն ամեն ինչից, թե Քննչական կոմիտեն ինչո՞ւ չի աշխատում։ Քննչական կոմիտեն աշխատանքներ տանում է ոչ թե հանցագործներին բռնելու կամ հայտնաբերելու համար, այլ՝ թաքցնելու Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ ինքը հետևողական կլինի զինվորական այս գործերը բացահայտելու համար»,- Forright-ի հետ զրույցում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպման մասին պատմեց Ապրիլյան պատերազմի հերոս, կապիտան Անդրանիկ Մկրտչյանի հայրը՝ Արմեն Մկրտչյանը։

Ազնիվ Սիրադեղյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest