Դատարանը մերժեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ բողոքը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում երեկ էր ավարտվել պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունը։ Վճիռը հրապարակվեց այսօր։

Հիշեցնենք, որ նախորեին դատարանը մերժեց պաշտպանական կողմի բողոքն առաջին ատյանի դատարանի՝ պաշտոնաթող նախագահի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելուորոշման դեմ։

Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Pin It on Pinterest