Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

806

Իտալիայի խորհրդարանը 382 կողմ ձայնով (պատգամավորների ընդհանուր թիվը 432 է) հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Այս մասին հայտնում է Asbarezգործակալությունը՝ հղում անելով բարերար և հասարակական գործիչ Ալեքքո Պեզիքյանին:

«Քիչ առաջ Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունեց նախաձեռնություն, որով կոչ է անում Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և տալ միջազգային հնչեղություն»,-գրված է Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:

Բանաձևն ընդունվել է 382 կողմ, ոչ մի դեմ և 43 ձեռնպահ ձայներով:

Հիշեցնենք, որ Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը Հայոց ցեղասպանոթյան հարցն օրակարգում ներառելու միաձայն առաջարկով էր հանդես եկել նախօրեին: Նշվում է, որ նպատակը «Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելը և դրա միջազգային ճանաչմանը հասնելն» է:

Այդ որոշումը հարուցել էր Թուրքիայի զայրույթը, որի պատճառով Իտալիայի դեսպանին կանչել էին ԱԳՆ: