2012թ-ին Հայաստանի ԶՈՒ խաղաղապահ բրիգադում ծառայության ժամանակ առաջին խմբի զինհաշմանդամություն ձեռքբերած նախկին զինծառայողը ապրիլի 3-ից հացադուլ է սկսել Պաշտպանության նախարարության դիմաց։ Նա պահանջում է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել իր առողջական խնդիրների լուծման համար, ինչպես նաև անհրաժեշտ ֆինանսական օգնություն տրամադրել Գերմանիայում բուժման համար:
Նախկին զինծառայողի առաջին կարգի զինհաշմանդամույթյան պատճառը սխալ վիրահատության արդյունքն է։
Նախապատմությունը հետևյալն է․ ծառայության ժամանակ որովայնի շրջանում ցավեր ունենալու հետևանքով, Դավիթին տեղափոխում են «Մուրացան» հոսպիտալ, որտեղ նրան վիրահատում են, սակայն վիրահատությունն անհաջող է անցնում։ Հաշված ժամերի տարբերությամբ կրկին վիրահատում են։ Վիրահատությունից հետո ձեռք է բերել ձախակողմյան թուլություն, օրը մինչև օրս իրեն անհանգստացնում է:
Նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանի խոսքով՝ այսօր նման ծայրահեղ քայլով փորձում է իր խնդիրը բարձրացնել և վերջ ի վերջո լուծում տալ․
«8 տարի պայքարում եմ իմ առողջության համար։ Դիմել եմ շատ կառույցների՝ ակնկալելով օգնություն թե´ ծանր վիճակիս, թե´ սխալ վիրահատության համար, դիմել եմ նախկին ՊՆ նախարարներ Սեյրան Օհանյանին, Վիգեն Սարգսյանին, սակայն դեռ Օհանյանի օրոք, ինձ խնդրել են, որ չբողոքեմ վիրահատող բժշկի դեմ և խոստացել՝ բուժումը շարունակելու նպատակով ինձ ուղարկել Գերմանիա»,- Forrights-ի հետ զրույցում նշեց Դավիթը։
Վիգեն Սարգսյանին ևս դիմել է, սակայն վերջինս իրեն չի ընդունել։
Հացադուլի դիմելու հետ կապված Դավիթն ասում է, որ արդեն ոչ մի արդյունք չի ցանկանում ստանալ, և ցանկություն չունի իր առողջական խնդիրները տանի էլ ավելի ծանրացման, քան կա․
«Երկար ժամանակ անշարժ պառկած եմ եղել, Կարմիր խաչի մասնագետի միջոցով կարողացա տեղաշարժվել, հետո 1 տարի գամված եմ եղել սայլակին»,-պատմեց Դավիթը։
Դավիթի պահանջում է իրեն խոստացված բժշկական օգնությունը թե՛ Սեյրան Օհանյանի կողմից, թե՛ «Մուրացան»-ի հոսպիտալի պետի կողմից վերջ ի վերջո իրագործեն, ինչպես նաև ցանկանում է փոխհատուցել այն վնասը, որն իրեն պատճառվել է։
Խնդիրը իրավական հարթակ տեղափոխելու համար Դավիթը անհրաժեշտ ֆինանասական միջոցներ չունի․
«Դրա համար հնարավորություն է պետք, էս մարդիկ իմ բոլոր հնարավորությունները խլել են ինձանից։ Ինձ խաբել են իրենց խոսքերով, անիմաստ մոտեցումներով և բառախաղ խաղալով»,- իր վրդովմունքը հայտնեց նախկին զինծառայողը, մանրամասնելով, որ եթե նման վերաբերմունքը շարունակվի, ապա նախատեսում է մեկնել Գերմանիա։
«Սա իմ համար անընդունելի է, ես ցանկանում եմ գնալ՝ փրկվելու համար, քանի որ երկրում թշնամական վերաբերմունը չի կարող ընդունելի լինել»,-ասաց Դավիթը։
Դավիթի պնդմամբ վիրահատության ժամանակ հեռացրել են իր աղիքի կեսը, որի մասին բժշկական ոչ մի փաստաթղթում արձանագրություն չկա։
Թեմայի պարզաբանման համար Forright-ը զրուցեց նաև ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով հավաստիացրեց, որ Դավիթի խնդիրը բացառապես իրավական հավական հարթության մեջ է․
«Դավիթը բազմիցս հանդիպել է պաշտպանության նախարարների հետ և նրան շատ հստակ ներկայացվել է, որ իր պահանջները բոլորը գտնվում են իրավական տիրույթում։ ՊՆ-ն չի կարող դրանցով զբաղվել, եթե իրավական առումով մարդը մեղավոր է, ապա դա քրեական պատասխանատվության է ենթակվում իր վիճակի համար»,-մանրամասնեց ՊՆ մամուլի խոսնակը;
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ արտասահմանում բուժման համար հատուկ ընթացակարգեր են նախատեսվում, եթե բժիշկները գտնում են, որ մեր առողջապահության համակարգը ի զորու չէ տալ հիվանդին բուժել, ապա դիմում են արտասահման՝ տասնյակ մարդիկ նման ձևով բուժվում են արտասահմանում․
«ՊՆ-ն այստեղ ուղիղ առնչություն չունի, որոշում է բժշկական կոլեգիան և Կառավարությունը Ֆինանսների նախարարությունից հատկացնում է գումար»,-ասաց ՊՆ մամուլի խոսնակը, հավաստիացնելով, որ եթե դրանք լուծված լինեին, ապա Դավիթն այսօր չէր դիմի տվյալ ծայրահեղ քայլին։
Դավիթի այն խոսքին ի պատասխան, ըստ որի՝ ՊՆ-ից պահանջում է օգնություն, քանի որ իր ծառայության ընթացքում է նման խնդրի առաջ կանգնել, Արծրուն Հովհաննիսյանը ասաց․
«Հայաստանն իրավական պետություն է և ամեն ինչ որոշվում է իրավական հարթությունում՝ իմ, ձեր, նրա հիմնավորումները դրանք իրավական հիմնավորումներ չեն»,-ասաց նա, մանրամասնելով, որ եթե մեղավորներ կան, ապա պետք է պատժվեն, հիմնավորում կա, որ նրան այստեղ հնարավոր չէ բուժել, ապա՝ կտարվի արտասահման․
«Եթե չի արվում, ուրեմն ինչ-որ պատճառական կապ չկա, որևէ փաստաթղթերի է կամ հիմավորում է պակասում, միգուցե բժիշկեներն են թերացել՝ ես չգիտեմ, բայց բազմիցս իր խնդրով մասնագետները զբաղվել են»,- հավաստիացրեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Վերջինիս պնդմամբ՝ Դավիթի գործով ոչ մի մասնագետ մենակ գլուխ չի հանի, քանի որ կան իրավական, առողջապահական, ինչպես նաև ֆինանասական հարցեր։
Հավելենք, որ մի քանի անգամ Դավիթը հանդիպել է ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանին, ով հորդորել է խնդրով զբաղվել, արդյունքում 20 օր հիվանդանոց է պառկել, սակայն Դավիթի պնդմամբ այդ ընթացքում ոչ պատշաճ բուժօգնություն է ստացել, քանի որ նախարարին սխալ ինֆորմացիա են տալիս իր առողջական վիճակի վեաբերյալ։
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Դավիթի անձնական կարծիքն է դա․
«Ոչ մի բժիշկ ազգի դավաճան չէ, որ նրան նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք ունենա»,-ասաց նա։
Խնդրի լուծման մասին ՊՆ խոսնակը չկարողացավ ասել, քանի որ կրկին շեշտեց՝ իրավիճակը վերաբերում է բացառապես իրավական հարթությանը։
Մանրամասները՝ տեսանյութում․
Ազնիվ Սիրադեղյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: