Քառօրյա պատերազմի հերոս կապիտան Անդրանիկ Մկրտչյանի ընկերուհին հրապարակել է նրա նամակը՝ մարտի դաշտից.

«- Բարև, Սիրելիս:
Սև հացի թթու համ ունի հողը, որի վրա պառկած գրում եմ, շունչս խեղդում է կարոտը, անզուսպ եմ, բայց լուռ մխում եմ, գիտեմ, որ դու էլ ինձ նման հաշվում ես օրերը, ժամերն ու րոպեները: Մենք այստեղ օրացույց չունենք, մեզ մոտ օրերը հիշվում են ուրիշ ձևով…զոհված տղերքով:

Էս ամենը վերջանա, կգամ, կկռանամ ու թույլ կտամ, որ հաշվես ողերս, հավաքես ցաքուցրիվ նյարդերս, հացը սեղանին կլինի դու էլ ձևական կռիվ կսարքես, որ գժվեմ ու գրկեմ քեզ, պատին էլ օրացույց կլինի կախված:

Գրելիս արյունս տաքացավ, նույնիսկ հողը տաքացավ, լուսինն էլ արևի պես տաքացավ, ձեռքիս սև հացն էլ մի տեսակ քաղցրացավ:

Չտխրես, եթե միայն նամակս էլ հասնի…ուրեմն վերադարձել եմ:

11.04.2016 Անդրանիկ Մկրտչյան»:

Հավելենք, որ նամակի խոսքերը վերցված են «Բարև սիրելիս…» նովել ֆիլմից:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest