Արա Շիրինյանն ընտրվեց Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ

0
636

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար մարտի 11-ին հայտարարված մրցույթի արդյունքները հայտնի են:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ձևավորված մրցութային հանձնաժողովը Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ընտրեց Արա Շիրինյանին:

«Հանձնաժողովն իր ընտրությունը կատարել է, վարչապետը պետք է հաստատի եռօրյա ժամկետում», — ասել են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից։

Արա Շիրինյանը 62 տարեկան է: Սովորել է Երևանի Հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժնում: 1982-1996թթ. աշխատել է Հայաստանի պետական հեռուստաընկերությունում որպես ռեժիսոր, 1996-2003-ին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանրային կապերի բաժնում որպես տեսաֆիլմերի արտադրության պատասխանատու: Դասավանդել է Երևանի Պետհամալսարանի ժուռնալիստիկայի բաժնում: 1999-ից «Վերսուս» ֆիլմարտադրող ստուդիայի համահիմնադիրն է: 2004-ից «Շողակաթ» հեռուստաընկերության գեղարվեստական ղեկավարն է: Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել 23 թեկնածուներ՝ Լևոն Դավթյանը, Համլետ Ղուշչյանը, Հովհաննես Թովմասյանը, Արթուր Բախտամյանը, Սամվել Գաբրիելյանը, Մեսրոպ Մովսեսյանը, Արա Շիրինյանը, Վարդգես Ավետիսյանը, Վահրամ Քոչարյանը, Արամ Սուքիասյանը, Արմեն Մկրտչյանը, Տիգրան Ռշտունին, Արայիկ Մանուկյանը, Տիգրան Հակոբյանը, Իրինա Բարսեղյանը, Մովսես Գասպարյանը, Հարություն Բերբերյանը, Լավրենտի Միրզոյանը, Նունե Էլմասյանը, Թամարա Գևորգյանը, Գագիկ Բունիաթյանը, Կարինե Հակոբյանը և Վլադիմիր Հայրապետյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here