«Դեպքի առթիվ քննություն է ընթանում այս ժամանակահատվածում, և հաշվի առնելով նաև մեր աշխատանքային ծանրաբեռնվածությունը, դեռևս չենք կարողացել այցելել զորամաս, ինչպես նաև այն զինծառայողներին, որոնք ներգրավված են եղել այդ միջադեպում: Բայց, ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս մենք կաշխատենք այն անձանց հետ, ովքեր, ենթադրաբար, առավել ակտիվ մասնակցություն են ունեցել միջադեպին»,- Factor-ի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Մեղրիի Ագարան զորամասում տեղի ուենցած միջադեպին:

Ըստ Ավետիսյանի, խնդիրը գտնվել է իրենց տեսադաշտում, սակայն դեպքը, քրեաիրավական, կարգապահական տարրեր պարունակող դեպք է, ուստի նաև վտանգավոր է: Մարդու իրավունքների անվան տակ նմանօրինակ քայլի գնալը առնվազն պետք է առավելագույն խստությամբ պատժվի: Ավետիսյանի խոսքերով՝ դեպքի սպեցիֆիկան ստիպում է, որ առավելագույն ուշադրություն դարձնեն դրա խորքային պատճառներին:

«Իրականում՝ դեպքով զբաղվելու մի քանի տարբերակներ կան: Առաջին հերթին մեզ պետք է դիմեին: Կա «թեժ գիծ», ծնողները ևս կարող էին դիմել: Նրանք նշում են, որ իրենք չեն կարողացել պարզել, թե որտեղ են իրենց որդիները: «Թեժ գիծ» զանգահարելու դեպքում մենք կկարողանայինք իրենց համապատասխան ինֆորմացիա տրամադրել:

Երկրորդ՝ զինծառայողները փաստում են, համենայն դեպս՝ քննության ընթացքում, ինչպես նաև ծնողների դիտարկման մեջ է այդպես նշվում, որ զինծառայողներն իրենց հրամանատարներից մեկի վարքագծից դժգոհ են: Դա ևս ունի համապատասխան կարգով բողոքարկելու մեխանիզմ: Այսինքն՝ կար ըստ վերադասության բողոքարկելու հնարավորություն, «թեժ գիծ» զանգահարելու հնարավորություն, ռազմական ոստիկանություն դիմելու հնարավորություն»,- իր խոսքում նշում է Ավետիսյանը:

Շարունակությունը՝ Factor-ի տեսանյութում.

Pin It on Pinterest